ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել միջուկային գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:
«Ես Իրանին գործարք կնքելու հնարավորությունը
հնարավորության հետևից եմ տվել: Բայց որքան էլ նրանք ջանացին, նրանք պարզապես
չկարողացան դա անել: <…> Կոշտ գծի որոշ իրանցի կողմնակիցներ խիզախորեն
խոսում էին, բայց չգիտեին, թե ինչ է պատահելու: Հիմա նրանք բոլորը մահացած են, և
միայն ավելի վատ կլինի: Արդեն շատ մահեր և ավերածություններ են եղել, բայց դեռ
ժամանակ կա այս կոտորածին վերջ տալու»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական
ցանցում:
Նրա խոսքով՝ հաջորդ ծրագրված հարձակումները կլինեն նույնիսկ
ավելի դաժան, քան հունիսի լույս 13-ի գիշերը Իրանի վրա Իսրայելի հարվածներն էին։
«Իրանը պետք է գործարք կնքի <…> և փրկի այն, ինչը երբևէ
կոչվում էր Իրանական կայսրություն։ Այլևս ոչ մի մահ, ոչ մի ավերածություն, ուղղակի
արեք դա, քանի դեռ շատ ուշ չէ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ»,- հավելել
է ԱՄՆ նախագահը։