ԱՄՆ-ը ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ը ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝  Իսրայելի հարվածներին Իրանի հնարավոր պատասխանի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը։


Նշվում է, որ USS Thomas Hudner ականակիրը հրաման է ստացել շարժվել դեպի Արևելյան Միջերկրական ծով։


The Jerusalem Post-ը գրում է, որ Իսրայելը կարող է ներքաշվել Իրանի հետ փոխադարձ լայնածավալ հրթիռային հարվածների մեջ, որը կարող է տևել մինչև մեկ ամիս։


Թերթի աղբյուրը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հունիսի 15-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների փուլը «ամերիկա-իսրայելական համակարգված հնարք» էր, որի նպատակն էր թուլացնել Իրանի զգոնությունը հարձակումից առաջ: Թերթի տվյալներով՝ ուրբաթ օրը Իրանի թիրախներին Իսրայելի հարվածները «լիովին համաձայնեցված» էին Վաշինգտոնի հետ:


Մեկ այլ աղբյուր The Jerusalem Post-ին հայտնել է, որ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ վարչակազմին միանալ Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների դեմ իր գործողություններին։