«Չեմ մտահոգվում Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի վտանգով»․ Թրամփի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հարվածներից հետո չի մտահոգվում տարածաշրջանային պատերազմի հնարավորությամբ , հայտնում է Reuters-ը։


Թրամփը հայտարարել է, որ Իրանը կրել է կործանարար պարտություն և նշել, որ դեռ պարզ չէ, մնացե՞լ է արդյոք Թեհրանի միջուկային ծրագիրը գործող վիճակում։


Նա նաև ընդգծել է, որ Իրանը հնարավորություն ուներ կնքելու միջուկային գործարք, բայց Թեհրանը հրաժարվել է ԱՄՆ-ի առաջարկից։ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Վաշինգտոնը տեղյակ էր Իսրայելի հարձակման մասին և փորձել է փրկել Իրանն նվաստացումից և կործանումից։


Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի ՌՕՈւ-ն լայնամաստաշտաբ ռազմական գործողություններ է սանձազերծել Իրանի դեմ։ 200 ինքնաթիռ հարվածել է Իսլամական Հանրապետության 100 ռազմավարական օբյեկտներին, որի արդյունքում զոհվել են առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ և 6 միջուկային գիտնականներ։