Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել:
Մոհամմադ Իսհակ Դարը խստորեն դատապարտել է Իրանի դեմ իսրայելական հարձակումները՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանային կայունության և անվտանգության սպառնալիքի կապակցությամբ, որը կրում են նման գործողությունները:
Արաղչին էլ հայտարարել է, որ այդ հարձակումները Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում են, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներից կոպիտ հրաժարում: Նա բարձր է գնահատել Պակիստանի աջակցությունը և Իսրայելի ագրեսիայի դատապարտումը:
Ավելի ուշ էլ Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆն էլ հայտարարել է Իրանին աջակցելու մասին: