Փեզեշքիանը՝ միջուկային զենքի մասին

Իրանի խորհրդարանը երկուշաբթի օրը հերքել է լուրերն այն մասին, որ  ի պատասխան Իսրայելի հարձակումների քննարկվում է օրինագիծ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Թեհրանի դուրս գալու վերաբերյալ, փոխանցում է իրանական պետական ​​ Mehr լրատվական գործակալությունը։


«Իսլամական խորհրդի մեջլիսը (խորհրդարան) այսօր հայտարարել է, որ… քննարկման չի դրվում օրինագծեր Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ, և որ այս հարցի վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Թեհրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, և նրանք, ովքեր «կողմ» են, տեղ չունեն իրանական քաղաքականության մեջ։