Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի ոչնչացման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի ուղիղ աջակցությունը, քանի որ վճռական հարված հասցնելու հնարավորությունն ԱՄՆ-ի ձեռքում է:
Նրա խոսքով՝ միջազգային լրատվամիջոցներում քննարկվում է, որ Իսրայելը ինքնուրույն ի վիճակի չէ ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, մասնավորապես, Ֆորդոն, որը գտնվում է 80 մետր խորության վրա՝ ժայռապատ տեղանքում:
«Իսրայելի տրամադրության տակ գտնվող GBU-28 ռումբերը կարող են թափանցել մինչև 6 մ խորությամբ բետոնե կառույցներ: Սակայն Ֆորդոյի դեպքում պահանջվում է ավելի հզոր զենք՝ ամերիկյան 13 տոննա կշռող GBU-57 ռումբը։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ Իսրայելի հայտարարած նպատակն, ամենայն հավանականությամբ, անհասանելի կլինի»,- ասել է նա: