«Էրդողանը պարոն Փաշինյանին կընդունի Ստամբուլում». Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 20-ին աշխատանքային այցով կժամանի մեր երկիր։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարոն Փաշինյանին կընդունի Ստամբուլում», - X-ում գրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։