Իսրայելական բանակը այսօր՝ հունիսի 20-ի առավոտյան հայտարարել է, որ գիշերվա ընթացքում իր ինքնաթիռները հարվածել են Թեհրանում հրթիռների արտադրության ձեռնարկություններին ու միջուկային հետազոտությունների կենտրոնին և Իրանի այլ վայրերի:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության
գրասենյակի հաշվետվության համաձայն՝ հարվածներին մասնակցել է 60 ինքնաթիռ:
«Թիրախների թվում են եղել ռազմարդյունաբերական տարածքները, որտեղ արտադրվում են
հրթիռային բաղադրիչներ, ինչպես նաև հրթիռային շարժիչի մասերի ձուլման համար հումքի
արտադրությունը»,- հաղորդում է Times of Israel-ը:
Բացի դրանից, իսրայելցի զինվորականները հայտարարել
են, որ կրկին հարված են հասցրել Պաշտպանության նորարարությունների և
հետազոտությունների կազմակերպության (SPND) գլխավոր գրասենյակին: «SPND-ը ծառայում
է որպես իրանական ռազմական մեքենայի համար առաջադեմ տեխնոլոգիաների և զենքի
հետազոտությունների ու մշակման կենտրոն: Այն հիմնադրվել է 2011 թվականին Իրանի
միջուկային զենքի ստեղծման ծրագրի հիմնադիր Մոհսեն Ֆահրիզադեի կողմից»,- ասվում է տեղեկագրում:
Իսրայելցի
զինվորականները հայտնել են մեկ այլ անանուն արդյունաբերական օբյեկտի հարվածելու
մասին, որը, ինչպես պնդում են նրանք, արտադրում էր «միջուկային ծրագրի համար
կարևոր բաղադրիչներ»։