Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լույս ուրբաթ գիշերը Իրանի կողմից արձակված հրթիռը ընկել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքում գտնվող Microsoft ընկերության գրասենյակի մոտ։ Դեպքի վայրից կադրերը հրապարակել է SHOT Telegram ալիքը։
Ըստ այդմ՝ արկը ընկել է IT ընկերության գլխավոր գրասենյակի հետևում գտնվող կայանատեղիում։
Կադրերում երևում է, որ պայթյունից հետո կայանատեղիում լուրջ հրդեհ է բռնկվել. առնվազն վեց կայանված մեքենա է հրկիզվել։ Ականատեսներին հաջողվել է ֆիքսել սև ծխի հսկայական ամպերը։ Պայթյունի ալիքը կոտրել է շենքի ապակիները։
Times of
Israel-ի տեղեկություններով՝ իրանական հրթիռի հարվածի ենթարկված շենքում տեղակայված էր նաև CyberSpark-ը, որը ծառայություններ է մատուցում Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) կիբերանվտանգության ոլորտում: