Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանա-իսրայելական հակամարտությունն ավարտելու միակ ուղին առանց նախապայմանների հրադադարն է և Իսրայելի կողմից ագրեսիան չկրկնելու երաշխիքները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և կայունության։ Սակայն ներկայիս պայմաններում պարտադրված պատերազմն ավարտելու միակ ուղին թշնամու ագրեսիայի՝ առանց
նախապայմանների դադարեցումն է և սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրություններին մեկընդմիշտ վերջ տալու երկաթյա երաշխիքները»,-
գրել է նա
X-ում։
«Հակառակ դեպքում մեր պատասխանները թշնամուն կլինեն ավելի կոշտ և կստիպեն
նրան ավելի շատ զղջալ»,-
հավելել է Իրանի նախագահը։