Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բրազիլիայի հարավում՝ Սանտա Կատարինա շրջանում, առնվազն ութ մարդ է զոհվել 22 ուղևորով օդապարիկի վթարի հետևանքով:
«Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել է, իսկ երկու անձ փրկվել է», – գրել է նահանգապետ Ժորժինյո Մելլոնը X սոցիալական ցանցի իր էջում։