Երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ. Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ն խախտել է միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ հարձակվելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական քաղաքացիական օբյեկտների վրա, միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածները կունենան երկարաժամկետ հետևանքներ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


«Միացյալ Նահանգները, որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ», - գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը X-ում։