«ԱՄՆ հարվածները վերացրել են աշխարհի ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքը». ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոնը հայտարարել է, որ Իրանի երեք միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները «վերացրել են ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքը, որին բախվում է ազատ աշխարհը»: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:


Նա ասել է, որ մի քանի անգամ փորձել են դիվանագիտությունը, և հայտարարել, որ Իրանը բանակցային սեղանն օգտագործել է որպես քողարկում, ժամանակ ձգձգելու մարտավարություն, ժամանակ շահելու միջոց՝ մինչ ստեղծում էր հրթիռներ և հարստացնում ուրանը:  


Դանոնը հայտարարել է, որ Իսրայելը Իրանին տարիներ է տվել գործելու համար, բայց Իրանը տեղից չի շարժվել, ուստի Իսրայելը գործել է, իսկ երբ աշխարհը հայտնվել է միջուկային աղետի եզրին, միջամտել է ԱՄՆ-ը։


ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը պնդել է, որ աշխարհը հիմա պետք է երաշխիքներ տա, որ Իրանը երբեք այլևս միջուկային սպառնալիք չի ներկայացնի։

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Իրանի խնդրանքով, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածել է նրա երեք միջուկային օբյեկտներին։