Իրանի խորհրդարանը մտադիր է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ իր քաղաքականացված դիրքորոշման պատճառով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պատրաստվում ենք խորհրդարանում օրինագիծ ընդունել, որը կդադարեցնի Իրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ այնքան ժամանակ, մինչև ի հայտ չգան այս միջազգային կազմակերպության պրոֆեսիոնալ վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ»,- ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր չէ մշակել «ոչ
խաղաղ բնույթի» միջուկային ծրագիր, սակայն, ինչպես ասել է Ղալիբաֆը, համաշխարհային
հանրությունը տեսել է, որ ԱԷՄԳ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և
«վերածվել է քաղաքական գործիքի»։