Իրանը հարվածել է Սիրիայում ԱՄՆ ռազմաբազային. ԶԼՄ-ներ

Իրանը ականանետային հարվածի է ենթարկել ԱՄՆ ռազմական բազան Սիրիայում, հաղորդում է Fars-ը։


Հարվածը հասցվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգում գտնվող բազային։


Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգում ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Գործակալությունը չէր հստակեցրել, թե ով է գնդակոծել ամերիկյան բազան։


Al-Maalouma-ի տեղեկություններով՝ ամերիկյան զորքը բերվել է բարձր մարտական ​​պատրաստականության վիճակի: