Իսրայելը հարվածել է Ֆորդոյում միջուկային օբյեկտի շրջակայքին

Իսրայելի զինվորականները հարված են հասցրել Ֆորդոյում գտնվող իրանական միջուկային օբյեկտի շրջակայքին: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։


Հարվածը հասցվել է միջուկային օբյեկտ «մուտքի ճանապարհները փակելու» նպատակով, ասվում է հայտարարության մեջ։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրահանգներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «ներկայումս աննախադեպ ուժով գրոհում է Թեհրանի կենտրոնում գտնվող ռեժիմի թիրախները և կառավարության ռեպրեսիվ օրգանները»: