«Դա Հայաստանի ներքին գործն է». Կրեմլը՝ հեղաշրջման փորձը կանխելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

Մոսկվան «շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրինականությունը», որ Հայաստանը լինի «Ռուսաստանին բարեկամ բարգավաճ երկիր», ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հեղաշրջման փորձից հետո Հայաստանում իրականացված խուզարկություններն ու ձերբակալությունները։


Նրա խոսքով՝ Մոսկվան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեղաշրջման փորձը կանխելու մասին հայտարարությունները համարում է Հայաստանի ներքին գործը։