Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ Սենատն այս շաբաթ չի քննարկի Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների մասին օրինագիծը, ընդ որում՝ նոր ժամկետներ չեն նշվում։ Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով կառավարական շրջանակների իր աղբյուրներին։
«Պատժամիջոցներն այս շաբաթ չեն քննարկվի», - ասվում է հրատարակության նյութում։
Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը լրագրողներին հայտնել է, որ քննարկման ժամկետները կհամաձայնեցնի Սպիտակ տան և Ներկայացուցիչների պալատի հետ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը հաստատելու հնարավորությունը, որը պետք է անցնի Կոնգրեսով։