Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը քննարկել են Արցախում իրականացվելիք ծրագրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանում քննարկել են Արցախում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման քայլերը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը»,- գրել է Գևորգյանը: