ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ մնաց անփոփոխ

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ մնաց անփոփոխ։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը։


Որոշման ահամաձայն` ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքն արդեն 6–րդ ամիսը կմնա նույնը` 6․75 %։


ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է8.25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: