Ֆինանսների նախարարությունում քննարկվել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:


 

Նախարարը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը։


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրանց արդյունավետ իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքները։


 

Կողմերը անդրադարձել են նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած և քննարկման փուլում գտնվող մի շարք ծրագրերի ընթացքին ու դրանց հետագա զարգացման հնարավոր ուղղություններին։