Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչ Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ

Հրաչ Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ
Պաշտոնական
15:30, 16 июль 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-102 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Հրաչ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում:

Այվազյանը ծնվել է 1974 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

14.11.2011 թվականից մինչև 02.12.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում: