Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հարկային գործակալները պետք է ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն 2020թ․ հաշվետու տարվա համար սահմանված վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է

Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված
կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային
մարմին:

Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող
հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով,
հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված
կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից
հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային
գործակալները նշված տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ․ հուլիսի 31-ը
ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և
Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով։

Տեղեկությունների ներկայացման ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային
համակարգում՝ «273․ Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների,
եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ
տեղեկություններ (կոդ՝ ln)» տողում։

Նշենք, որ տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն
իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն
փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել է
լրացում:

Մանրամասները՝ տեսանյութում