Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու ՀՀ վարչապետը չի մասնակցում ՀԱՊԿ, ԵԱՏՄ կամ ԱՊՀ միջոցառումներին. մեկնաբանել է Պուտինը

Ինչու ՀՀ վարչապետը չի մասնակցում ՀԱՊԿ, ԵԱՏՄ կամ ԱՊՀ միջոցառումներին. մեկնաբանել է Պուտինը
Պաշտոնական
17:02, 14 декабрь 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը։ Այսպես է նա ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել Հայաստանի վարչապետի՝ նշված կառույցների շրջանակներում մի շարք միջոցառումների մասնակցությունից հրաժարումը։ 

«Վերջին հաշվով, դա պետության ընտրությունն է... Բայց ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, ապա գիտենք, որ դա պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող ինչ-որ գործընթացներով և կապված չէ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակել ցանկանալու կամ չցանկանալու հետ»,- ասել է Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսում։