Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Վիլ Բրումերին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները

Արմեն Գրիգորյանը Վիլ Բրումերին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները
Պաշտոնական
18:56, 10 апрель 2024
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի Խաղաղության միջնորդության տնօրեն Վիլ Բրումերի հետ:
 
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցներն անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները: