Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ պետությունների ԶՈՒ կապի պետերի համադրման կոմիտեի նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

ԱՊՀ պետությունների ԶՈՒ կապի պետերի համադրման կոմիտեի նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր
Պաշտոնական
18:10, 06 октябрь 2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը։

Նիստին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի,  Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Նիստում  քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։