Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորական ուղերձը

ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորական ուղերձը
Պաշտոնական
17:49, 08 октябрь 2021
Հարգելի պարոն Քյարամյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին:

Քննիչները, ապացուցելով գործին և հայրենիքին իրենց նվիրվածությունը, մեծածավալ և բարդ աշխատանք են կատարում՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով պատասխանատվության անխուսափելիության հանրաճանաչ սկզբունքի իրականացումը:

Համոզված եմ, որ աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված բոլոր բարդ ու դժվարին խնդիրները:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին մաղթում եմ ընտանեկան երջանկություն, առողջություն և անսասան հավատ մեր պետության առջև դրված նպատակների իրականացման համար:

ՀՀ գլխավոր դատախազ, 
արդարադատության երկրորդ դասի
 պետական խորհրդական  Ա.Դավթյան