Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ Արգիշտի Քյարամյանին

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ Արգիշտի Քյարամյանին
Քաղաքականություն
20:54, 08 октябрь 2021


Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի շնորհավորանքը ուղղված ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ ՀՀ քննչական կոմիտեի գործունեության 7-րդ տարվա կապակցությամբ:


Հարգելի´ պարոն Քյարամյան,

  Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և քննչական կոմիտեի աշխատակիցներին Հայաստանի քննիչների մասնագիտական օրվա 7-րդ տարեդարձի  կապակցությամբ:

  Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Ձեր գերատեսչությանը օգնություն ցուցաբերելուն՝ մեր INL, FBI, DEA և DHS գրասենյակների միջոցով, քանի որ Քրեական արդարադատության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանի ընդհանուր ջանքերի շրջանակներում Դուք ջանքեր եք գործադրում քննչական կոմիտեի ամրապնդման ուղղությամբ:

  Մենք ողջունում ենք Ձեր գերատեսչության հավատարմությունը կոռուպցիայի, փողերի լվացման, թմրամիջոցների և մարդկանց թրաֆիքինգի, կենցաղային և սեռական բռնության, կիբերհանցագործությունների և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների մանրակրկիտ քննության և պայքարի իրականացմանը:
 
Հարգանքով՝
Լին Մ. Թրեյսի
Դեսպան