Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են երեք երկրների հոգևոր առաջնորդների հանդիպման օրն ու վայրը․ ՀԺ

Հայտնի են երեք երկրների հոգևոր առաջնորդների հանդիպման օրն ու վայրը․ ՀԺ
Պաշտոնական
11:49, 12 октябрь 2021
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կկայանա Մոսկվայում, հոկտեմբերի 12-13-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոսկվայի պատրիարքարանի միջքրիստոնեական հարաբերությունների եկեղեցական արտաքին կապերի վարչությունն էլ հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին պատրիարքական և սինոդալ նստավայրում՝ Դանիլով վանքում:  

Նշվում է, որ Գարեգին Երկրորդն ավելի վաղ ասել էր, որ Կիրիլ պատրիարքի հետ եռակողմ հանդիպումների ոգով նա ակնկալում է, որ Փաշազադեն կմասնակցի Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ գերեվարվածների հայրենիք վերադարձնելու հարցի լուծմանը:

Աղբյուր՝ armtimes.com