Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել․ ԱԱԾ

Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել․ ԱԱԾ
Պաշտոնական
16:55, 18 октябрь 2021
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։

Նշենք, որ վերջին օրերին Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը և Կապանի համյանքապետ Գևորգ Փարսյանը իրար լրացնելով հայտարարում են, թե Փելա սարը հանձնվել է ադրբեջանցիներին և այլևս մեր վերահսկողության տակ չէ։ «Այնտեղ հատվածներ կային, որ օգտագործվում էին եւ մեր կողմից, եւ ադրբեջանցիների կողմից, բայց երկու օր առաջվա դրությամբ, ամբողջովին անցավ իրենց վերահսկողության տակ եւ մեր կողմից այդ հատվածներն այլեւս չեն օգտագործվում», - NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի գրառմանը, թե Փելա սարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: