Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Նանյանն ազատվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի օպերատիվ տեսչական բաժնի պետի պաշտոնից

Արմեն Նանյանն ազատվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի օպերատիվ տեսչական բաժնի պետի պաշտոնից
Պաշտոնական
15:53, 26 октябрь 2021
Ամբողջ 3 տարի պահանջվեց, որպեսզի «անփոխարինելի» համարվող Արմեն Նանյանին ՊԵԿ-ում փոխարինող գտնեին։ Վերջինս զբաղեցնում էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի օպերատիվ տեսչական բաժնի պետի պաշտոնը։ Նա, սակայն, օրերս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 

Արմեն Նանյանը 2018-ին այդ պաշտոնում  նշանակվել էր ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի շնորհիվ։ 

Արմեն Նանյանը Մարտի 1-ին ակտիվ դերակատարություն ունեցած եւ դրանից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության վարչության պետ, այժմ ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին է։ 

Արմեն Նանյանի հորաքույրն էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հենասյուներից համարվող Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանն է։ 

ՊԵԿ-ից Նանյանի աշխատանքից ազատման լուրը մեր հարցմանն ի պատասխան հաստատել են, սակայն ազատման ժամկետը և հիմքը համարել են անձնական տվյալ և օրենքով սահմանված գաղտնիք, որը ենթակա չէ տրամադրման։