Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն ակնկալում է C-400 համակարգերի ևս մեկ խմբաքանակ մատակարարել Թուրքիային․ Պեսկով

ՌԴ-ն ակնկալում է C-400 համակարգերի ևս մեկ խմբաքանակ մատակարարել Թուրքիային․ Պեսկով
Պաշտոնական
17:19, 09 декабрь 2021
Ռուսական կողմը հույս ունի, որ C-400 համակարգերի ևս մեկ խմբաքանակ կմատակարարվի Թուրքիային։ Այս մասին հունական ANT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք ունեք որոշակի պայմանավորվածություններ մեր թուրք գործընկերների հետ։ Հուսով ենք՝ դա կլինի (Թուրքիային երկրորդ խմբաքանակի մատակարարումը)»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ դրանք 100 տոկոս պաշտպանողական համակարգեր են, այդ պատճառով Հունաստանի կամ մյուս երկրների համար վտանգ չեն ներկայացնում։

Թուրքիան ՌԴ-ից 2․5 մլրդ դոլար արժողությամբ C-400 համակարգերի չորս դիվիզիոն է ձեռք բերել։ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարեց, որ Ռուսաստանը ժամկետից շուտ է կատարել պայմանագիրը՝ Թուրքիային մատակարարելով C-400 համակարգերի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները: 2020 թվականի դեկտեմբերի 7-ին էլ «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարեց, որ Թուրքիան վճարել է С-400-ի համար։