Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է «ռևիզիոնիստական, անօրինական վարքագծի» համար

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է «ռևիզիոնիստական, անօրինական վարքագծի» համար
Միջազգային
18:24, 22 май 2021
Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է «ռևիզիոնիստական, անօրինական վարքագծի» համար
Խոսելով թուրք-հունական հարաբերությունների մասին՝ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլուսը խստորեն քննադատել է Անկարայի «ռևիզիոնիստական» քաղաքականությունը տարածաշրջանում՝ փոխանցում է Ahval-ը:

«Դաշնակիցները լսում և հասկանում են Թուրքիայի ռևիզիոնիստական, անօրինական վարքագծի չափերը»,- հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարարը:

Նիկոս Պանագիոտոպուլուսը նշել է, որ յուրաքանչյուր պետություն իր տարածքները պաշտպանելու, սպառնալիքի դեպքում երկրի պաշտպանության համար քայլեր ձեռնարկելու ինքնիշխան իրավունք ունի: