Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը մտահոգիչ է. Հունաստանի ԱԳՆ

Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը մտահոգիչ է. Հունաստանի ԱԳՆ
Հայաստան
11:37, 20 май 2021
Հունաստանի արտգործնախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակն մտահոգիչ է համարում:

«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում: