Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Թաթոյանը հեռացավ. Քրիստինե Գրիգորյանը այսօրվանից ստանձնում է ՄԻՊ-ի պաշտոնը

Արման Թաթոյանը հեռացավ. Քրիստինե Գրիգորյանը այսօրվանից ստանձնում է ՄԻՊ-ի պաշտոնը
Պաշտոնական
17:34, 24 февраль 2022
Երեկ ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների՝ արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը: 

Այսօրվանից ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: 

Հիշեցնենք, որ Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնում ընտրվեց հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում՝ 68 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Թաթոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։