Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Քրիստինե Գրիգորյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու որոշումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Քնարկումից հետո քվեարկության արդյունքում հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց Քրիստինե Գրիգորյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու և Ազգային ժողովին այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ որոշումը։