Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ ՄԻՊ-ի պաշտոնում

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է 
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուին ՔՊ-ից ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ Քրիտսինե Գրիգորյանն ունի 12 տարվա մասնագիտական փորձ։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Գրիգորյանը 2019 թվականի հուլիսից նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալի, իսկ 2021 թվականի ապրիլից պաշտոնավարում է նախարարի առաջին տեղակալի պոշտոնում, 2016-2017 թվականին, որպես ազգային փորձագետ աշխատել է ԵԽ մարդու իրավունքների վերստուգող հանձնաժողովում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների թեմատիկ աշխատանքային խմբում, որն ի թիվս այլնի մշակել է ԵԽ նախարարաների կոմիտեի, Եվրոպայում քաղաքացիական հասարակական գործունեության համար բարենպաստ միջավայրի պաշտպանության և ամրապնդման  մասին 2018 թվականի հանձնարարականը։ Քրիստիեն Գրիգորյանն անկուսակցական է։

Երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են Օմբուցմենի ինստիտուտի գործունեությանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։