Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Ռուսաստան
Պաշտոնական
10:47, 06 сентябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: