Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը․ Սուրեն Պապիկյանը ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը․ Սուրեն Պապիկյանը ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին
Պաշտոնական
16:47, 11 ноябрь 2022
Նոյեմբերի 11-ին ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Շնորհավորել եմ Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ  և արդյունաշատ աշխատանք:

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: 
Բարձր ենք գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները: 

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները: