Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ին հունվարի 5-ին՝ պաշտոնական գրությամբ․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ին հունվարի 5-ին՝ պաշտոնական գրությամբ․ ՊՆ խոսնակ
Պաշտոնական
14:41, 12 январь 2023
Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։ Այս մասին Civic.am-ի հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են բացատրում ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունն այն մասին, որ Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։  

«Ինչպես հայտնեց վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին»,- ասաց նա։

Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը:

Գեղամ Ադյան