Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին
Պաշտոնական
18:25, 30 март 2022
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։