Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ու տեղակալը Բեռլինում հանդիպել են Լեհաստանի փոխվարչապետի հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ու տեղակալը Բեռլինում հանդիպել են Լեհաստանի փոխվարչապետի հետ
Պաշտոնական
15:10, 24 январь 2023
Բեռլին այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ:

Այս մասին հայտնում են նախարարությունից՝ նշելով, որ երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները:

 Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։