Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահին
Պաշտոնական
14:52, 13 февраль 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին:

«Հարգելի պարոն Խրիստոդուլիդիս, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են հետաքրքրության բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Եվ դուք հսկայական ներդրում ունեք դրանում»,- գրել է ՀՀ վարչապետը իր Թվիթերում։