Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրենին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրենին
Պաշտոնական
17:39, 24 февраль 2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ  Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված  համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին եւ նախաձեռնություններին՝  զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ տեղական տնտեսության զարգացման, Կանաչ եւ դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով: