Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն ու հումանիտար խնդիրները

Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն ու հումանիտար խնդիրները
Պաշտոնական
16:33, 13 март 2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: Գործընկերային հանդիպումների եւ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանների ղեկավարներին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի կողմից վարվող հակահայքարոզչության եւ Հայաստանի ինքնիշխան  տարածք ներխուժելու դեպքերը:

Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմաննառնչվող եւ չլուծված  հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքիճգնաժամի հետեւանքներից,  քննարկվել են նաեւ տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:

ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ: