Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Ճարտար գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Ճարտար գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
Պաշտոնական
13:08, 22 март 2023
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: