Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ
Պաշտոնական
13:11, 13 апрель 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոդ Ռոբինսոնի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ, մասնավորապես՝ ոստիկանության և դատական համակարգի ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել է նշված ոլորտներում Հայաստան-ԱՄՆ համագործակցության բարձր մակարդակը: