Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ
Պաշտոնական
13:17, 13 апрель 2023
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն տարածեց, որ սահմանափակ տեսանելիության պայմաններում Նախիջևանում երկու ադրբեջանցի զինծառայող մոլորվել եւ անհետացել են։

Ավելի ուշ, ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ մեկ զինծառայող:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինվորը ցանկություն չի հայտնել վերադառնալու և հայտարարել է, թե հեռացել է իր Ադրբեջանից՝ պարբերական նվաստացումների պատճառով։