Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո հայտնաբերվել է Աշոտանավան գյուղում, նա քաղաքացիական հագուստով է եղել․ Սիսիանի համայնքապետ

Ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո հայտնաբերվել է Աշոտանավան գյուղում, նա քաղաքացիական հագուստով է եղել․ Սիսիանի համայնքապետ
Հայաստան
13:31, 10 апрель 2023
Սիսիանի Բնունիս բնակավայր մտած ադրբեջանցիները երկուսն են՝ մեկին գյուղի ժողովուրդը բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, այս մասին Civic.am-ին հայտնեց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը՝ նշելով, որ մյուսին փնտրում են։

Արմեն Հակոբջանյանը հայտնեց, որ ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո հայտնաբերվել է Աշոտանավան գյուղում։ Հակոբջանյանը հավելեց, որ նա քաղաքացիական հագուստով է եղել։

Հավելենք, որ ինչպես ՊՆ-ն հայտնել էր՝ այսօր ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Վկայակոչելով վերջինիս՝ ՊՆ-ն նշում է, որ նրա հետ ևս մեկ զինծառայող է եղել, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սահմանափակ տեսանելիության պայմաններում Նախիջևանում երկու ադրբեջանցի զինծառայող է մոլորվել և անհետացել։