Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող․ ևս 1 ադրբեջանցու որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՀՀ ՊՆ

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող․ ևս 1 ադրբեջանցու որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՀՀ ՊՆ
Պաշտոնական
13:05, 10 апрель 2023
Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ  զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդել էր, որ սահմանափակ տեսանելիության պայմաններում Նախիջևանում երկու ադրբեջանցի զինծառայող մոլորվել և անհետացել են։